3880 դիտում
18:13 02-08-2015
Մարգարիտա Գասպարյանը` Բաքվի թենիսի WTA մրցաշարի հաղթող. տեսանյութ
Ռուսաստանցի 20-ամյա թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը դարձավ Բաքվի WTA մրցաշարի հաղթող` եզրափակիչում առավելության հասնելով ռումինուհի Պատրիսիա Տիգի նկատմամբ:
Գասպարյանը, որը թենիսի համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 112-րդ տեղը, հաղթեց 6:3; 5:7; 6:0 հաշվով: Խաղը տևեց 2 ժամ 29 րոպե:
Մինչև Բաքվի մրցաշարը Մարգարիտա Գասպարյանը WTA մրցաշարերի եզրափակիչ փուլերում ոչ մի հաղթանակ չէր տարել:
Նշենք, որ այս հաղթանակի համար Գասպարյանը ստացավ 43 հազար դոլար և վարկանիշային 280 միավոր, ինչը նշանակում է, որ հաջորդ շաբաթ նա արդեն տեղ կզբաղեցնի համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին հարյուրակում:
Մարգարիտա Գասպարյանի հաղթանակը Բաքվում լիակատար էր: Բացի անհատական հաղթանակից, ռուսաստանցի թենիսիստուհին` Ալեքսանդրա Պանովայի հետ հաղթեց նաև կանանց զուգախաղերում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2464 դիտում
14:43 29-07-2015
Մարգարիտա Գասպարյանը Բաքվի թենիսի մրցաշարում դուրս է եկել քառորդ եզրափակիչ
1393 դիտում
21:20 15-08-2024
Էլինա Ավանեսյանը կամային հաղթանակ տոնեց և դուրս եկավ թենիսի WTA-1000 մրցաշարի երրորդ շրջան
3055 դիտում
23:47 03-11-2018
Մարգարիտա Գասպարյանը պարտվեց Մումբայի մրցաշարի կիսաեզրափակչում
Այս բաժնից
1384 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1180 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1756 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում