Մարգարիտա Գասպարյանը պարտվեց Մումբայի մրցաշարի կիսաեզրափակչում
Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանին չի հաջողվել դուրս գալ Մումբայի (Հնդկաստան) մրցաշարի եզրափակիչ։ «Չելենջեր» շարքի մրցաշարի կիսաեզրափակչում Գասպարյանը երկու սեթում զիջել է Թայլանդի ներկայացուցիչ Լուկսիկա Կումկխումին։
1 ժամ 10 րոպե տևած հանդիպման ընթացքում Գասպարյանի ակտիվում գրանցվել է 3 կրկնակի սխալ, 3 բրեյք-փոյնթ՝ 4 հնարավորից, իսկ Կումկխումի ակտիվում՝ 1 էյս, 3 սխալ մատուցման ժամանակ, 6 բրեյք՝ 9 հնարավորից։ Սա թենիսիստուհիների առաջին հանդիպումն էր։
Մումբայի մրցաշարի եզրափակչում Կումկխումը խաղալու է Ռուսաստանը ներկայացնող մեկ այլ թենիսիստուհու՝ Իրինա Խրոմաչյովայի հետ։
Հավելենք, որ 125 հազար դոլար մրցանակային գումարով մրցաշարն ավարտվելու է նոյեմբերի 4-ին։ Մրցաշարի գործող չեմպիոնուհին Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոն է։