211652_close_icon
views-count3745 դիտում article-date 20:30 03-08-2015

24-ամյա Վահեն ծառայակից ընկերոջը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, համազգեստի օձիքից բռնած քարշ տվել սպայական աշխատասենյակ եւ ծեծել

24-ամյա Վահե Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ շարքային Ն.Կարապետյանին սեռական բնույթի հայհոյանք տալով` ծեծել է` ձեռքերի բաց ափերով հարվածելով նրա դեմքին, այնուհետև բռնություն գործադրելով` համազգեստի օձիքից բռնած քարշ տվել սպայական աշխատասենյակ և երկու անգամ ապտակել: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրվասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր