211652_close_icon
views-count3589 դիտում article-date 16:07 21-11-2015

34-ամյա Արմինեն ծեծել է Նունեին եւ շուրջ 15 մետր մազերից բռնած քարշ տվել

34-ամյա Արմինե Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կոմիտաս 5ա շենքի 1-ին հարկի հարթակում Նունե Մկոյանի նկատմամբ ունեցած անբարյացկամ հարաբերությունների կապակցությամբ ծագած վիճաբանության ընթացքում դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, շուրջ 15 մետր մազերից քաշելով հասցրել է շենքի 2-րդ մուտքի մոտ՝ Ն. Մկոյանին պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել 117 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր