21562 դիտում
23:28 04-08-2015
Համահայկական Խաղերի Համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հետևում էր «Պուտին-Օբամա» մենամարտին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր Համահայկական 6-րդ Խաղերում մեկնարկեց բասկետբոլի մրցաշարը:
«Դինամո» մարզադահլիճում հանդիպեցին Մոսկվայի և Լոս-Անջելեսի թիմերը, որին ներկա էին բավական մեծ թվով երկրպագուներ:
Հանդիպմանը լրացուցիչ ինտրիգ էր հաղորդում այն փաստը, որը թիմերը ներկայացնող երկրները ներկայումս լարված հարաբերություններ ունեն, որոնք հիշեցնում են սառը պատերազմի տարիները:
Ուշագրավ է, որ երկրպագուները Մոսկվա - Լոս Անջելես մրցավեճը անվանում էին Պուտին-Օբամա դիմակայության շարունակություն:
Սակայն, ի տարբերություն քաղաքական դիմակայությանը, սփյուռքահայ թիմերի մրցավեճը անցավ բացառապես մարզական կարգախոսով, որտեղ ավելի ուժեղ է գտնվել Մոսկվայի թիմը` 94:66:
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին Համահայկական Խաղերի Համաշխարհային կոմիտեի նախագահ, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը եւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 227+
227+
Նմանատիպ նյութեր
2852 դիտում
19:15 14-08-2015
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի պաշտոնում վերընտրվել է Իշխան Զաքարյանը