211652_close_icon
views-count4208 դիտում article-date 08:21 05-08-2015

Գուրգեն Արսենյանին պատկանող «Արսօյլ»-ը չի գործում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանին պատկանող, դեռևս 1997 թվականին ստեղծված «Արսօյլ» ընկերությունը, որը զբաղվում էր ծխախոտի ներկրմամբ, պարզվում է՝ այս տարվա սկզբից չի գործում: Անցած 2014 թվականի արդյունքներով՝ այդ ընկերությունը խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել էր 13-րդ հորիզոնականը` 6 միլիարդ 709 միլիոն դրամի հարկային վճարումներով: Սակայն խոշոր հարկատուների այս տարվա ցուցակներում «Արսօյլ»-ի անունը բացակայում է: Ավելին, գործարար տեղեկատուներում նշվում է, որ «Արսօյլ» ընկերությունը «չի գործում կամ ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը»: Այս փաստն ինքնին տարօրինակ է, քանի որ, ըստ վճարած հարկերի, ընկերության գործերը հաջող են ընթացել: «Ժողովուրդ»-ն արդեն մի քանի օր է՝ փորձում է կապվել Գուրգեն Արսենյանի հետ` պարզելու համար, թե իրեն պատկանող ընկերության գործունեությունը դադարեցնելու պատճառը որն է եղել, սակայն ապարդյուն. պատգամավորը հեռախոսազանգերին չի պատասխանում:

Նմանատիպ նյութեր