211652_close_icon
views-count3319 դիտում article-date 10:26 06-08-2015

Բիզնեսի կոնֆիգուրացիան է փոխվել. Գուրգեն Արսենյանը` «Արսօյլ»-ի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» խոսել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ և փորձել մեկնաբանություն ստանալ այն, [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/05/61096/]տեղեկությունների[/url] վերաբերյալ, թե նրան պատկանող «Արսօյլ» ընկերությունը այլևս չի գործում. «Պարոն Արսենյան, Ձեզ պատկանող «Արսօյլ» ընկերությունը ի՞նչ խնդիրների առաջ է կանգնել, ինչո՞ւ եք այն «փակել», գուցե ընկերությունը Ձեր «ձեռքից» խլե՞լ են: –Մի՛ անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է, ուղղակի դրա տեղը ուրիշ ընկերություն է աշխատում: Այդ հեքիաթային պատկերացումները Ձեզ որտեղից, թե կարող են ինձանից ինչ-որ բան վերցնել, խլել, ինչպես Դուք եք ասում: Մի ընկերության տեղ շարունակում է աշխատել մեկ այլ ընկերություն, հիմա սա չկա, բայց դրա փոխարեն կա ուրիշը: Եթե խոշոր հարկատուների ցուցակն էլ նայեք, ապա կտեսնեք, թե «Արսօյլ»–ի տեղը որ ընկերությունն է զբաղեցնում: Հիմա «Արսօյլ»-ը չի վճարում այդ հարկը, այս մյուս ընկերությունն է վճարում, ես չեմ հասկանում՝ դրանում ի՞նչ տարբերություն եք տեսնում: Ներկրմամբ չեմ զբաղվում, այսուհետ լինելու է պահեստից սպառող աշխատանքը, բիզնեսի կոնֆիգուրացիան է փոխվել»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր