58564 դիտում
10:21 05-08-2015
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ՀՀ ՊՆ N զորամասի հրետանու շտաբի պետը մահացել է. բժիշկները պայքարում են հրետանու պետի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` օգոստոսի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 194.5 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Վահագն Խաչատրյանի վարած Opel մակնիշի 29 ՍՍ 881 համարանիշի և դեռևս անհայտ վարորդի կողմից վարած DAF բեռնատար մակնիշի 598 ԼT 61 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel -ի վարորդ Վ. Խաչատրյանը և նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 32-ամյա Արսեն Հունանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսյանի հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց Ա. Հունանյանը մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարահային ոտսիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի և հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Սիսյանի բաժնի օպերատիվ խումբը` Սիսյանի ոստիկանապետ Գուրգեն Բեգլարյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիաի մարզային քննչական վարուչթյուն, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդ Վ. Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում` որպես հրետանու պետ, իսկ մահացած Ա. Հունաայանը` նույն զորամասում հրետանու շտաբի պետ:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+