211652_close_icon
views-count3431 դիտում article-date 13:09 06-08-2015

Սուրեն Խաչատրյանի` Լիցկայի օգնական Զարզանդի դեմ քրեական գործ չի հարուցվի․ ինչո՞ւ մարզպետի մահափորձի մեջ կասկածվող Աթաջանյանների ընտանիքը բողոք չի ներկայացրել

Սուրեն Խաչատրյանին՝ Լիցկայի մահափորձի գործով ձերբակալված Գարեն Աթաջանյանի ընտանիքը բողոք չի ներկայացրել: Այս տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Զարզանդ Նիկողոսյանը։ Արդյունքում նրա դեմ քրեական գործի հարուցումը մերժվել է։ Հարցին, թե ըստ նրա, որն է եղել պատճառը, որ տուժողները չեն բողոքել, արդյոք հանդիպել, զրուցել, հաշտության եզրեր են գտել նրանց հետ, ասաց, որ չի հանդիպել եւ չի կարող ասել, որն է եղել պատճառը, որ չեն բողոքել։ Մինչեւ այդ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին՝ Լիցկային, դուր չի եկել, որ իր խորհրդական Զարզանդ Նիկողոսյանը հարձակում է գործել մարզպետի մահափորձի մեջ կասկածվող անձանցից մեկի որդու խանութի վրա եւ Զարզանդին հրավիրել է իր մոտ: Այս տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր նաեւ Զարզանդ Նիկողոսյանը: «Դե, ո՞ւմ դուր կգա: Առանց էտ էլ մի ստից բան է լինում, լուն փիղ են սարքում: Կապ չունի՝ Սուրեն Խաչատրյանի ծանոթներն են, թե հեռավոր ազգականները: Այդ մարդու անունն են շահարկում»,- ավելացրել էր Զ. Նիկողոսյանը: Հարցին, թե ինքն ինչպես է արձագանքել, պատասխանեց. «Դե, էլ ի՞նչ ասեի»: Հիշեցնենք, որ Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում ծառայություն իրականացնելիս հուլիսի 7-ին՝ ժամը 04.00-ին, շրջիկ ծառայություն իրականացնող խմբի ծառայողները նկատել էին մի քաղաքացու, ով քարով հարվածել եւ կոտրել էր Հ. Ավետիսյան փողոցի թիվ 1 հասցեում գործող մթերային խանութ-սրահի մուտքի ապակե դուռը եւ դիմել փախուստի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ ոստիկանությունից: Ոստիկանները հետապնդել եւ բերման էին ենթարկել վերջինիս: Պարզվել էր, որ այդ անձը հանդիսանում է Զարզանդ Նիկողոսյանը: Խանութ-սրահի սեփականատեր Գերասիմ Գարենի Աթաջանյանից ընդունվել էր հաղորդում և կատարվում էր հետաքննություն: Զ. Նիկողոսյանը՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի խորհրդականը, ստորագրությամբ ազատ էր արձակվել, իսկ խանութը պատկանում է Ս. Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի որդուն:

Նմանատիպ նյութեր