4781 դիտում
13:38 07-07-2015
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Լիցկայի մահափորձի մեջ կասկածվող Հենրիկ Ավագյանը խոստովանե՞լ է, թե՞ ոչ, որ ինքն է կրակել մարզպետի մեքենայի ուղղությամբ
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մահափորձի գործով կասկածվող եւ կալանավորված Հենրիկ Ավագյանը, օգտվելով իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալուց: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հենրիկ Ավագյանի պաշտպան Սյուզաննա Խչեյանը՝ արձագանքելով այն լուրերին, թե իր պաշտպանյալը խոստովանե՞լ է, արդյոք, թե ինքն է կրակել մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ:
«Իմ ներկայությամբ նա հրաժարվել է ցուցմունք տալուց»,- նշեց պաշտպանը և ավելացրեց, որ այս պահին չի կարող ավելին ասել:
Մինչեւ այդ [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/03/58676/]հայտնել էինք[/url], որ Ս. Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր Ազգային Անվտանգության ծառայությունից:
Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում ձերբակալված անձանց պատկանող բնակարաններից, այլ շինություններից հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, այդ թվում՝ «ԱԿ-74» տեսակի 5. 45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ փամփշտատուփերով եւ փամփուշտներով: ԱԱՊԾ-ից տեղեկացել էինք նաեւ, որ իրականացվում էին ձերբակալման համար հիմք հանդիսացած կասկածանքի հաստատմանը կամ հերքմանը, ինչպես նաեւ քրեական գործով պարզաբանման ենթակա այլ հանգամանքների ստուգմանն ուղղված տարաբնույթ քննչական եւ օպերատիվ գործողություններ: Դեպքի վայրում հայտնաբերված գնդակների ու պարկուճների եւ առգրավված զենքի նույնականությունը պարզելու համար նշանակվել էին փորձաքննություններ:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/03/58624/]հայտնել էր[/url], որ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 2-ին Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Հարություն Զաքարյանի դիմումի հիման վրա: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին վերջինս հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Գորիս-Երևան ավտոճանապարհի Հարժիս գյուղի հատվածում ավտոմեքենայի վրա աշխատանքներ կատարելիս, սակայն ոստիկանների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Հ. Զաքարյանը ստում է, այլ նրա հետ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում Գորիսի տարածքի Սդղի Գյոլ կոչվող վայրում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Դերենիկ Ղևոնդյանի միջև: Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ երկու կողմից էլ կային վիրավորներ: Իսկ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ծեծկռտուքին մասնակցել են 40-ից ավելի երիտասարդներ, որոնց մեջ է եղել նաև Սյունիքի մարզպետ, «մեծն Լիցկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրանը:
Նմանատիպ նյութեր
18414 դիտում
16:28 04-07-2015
Սուրեն Խաչատրյանի՝ Լիցկայի մահափորձի մեջ կասկածվող Արա Բուդաղյանի արձագանքը՝ իրեն հասցեագրված կասկածներին
Այս բաժնից
757 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
598 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
706 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված