5515 դիտում
17:31 06-08-2015
Խանութի վաճառաղուհուն փախցրած 30-ամյա Լյուդվիգը համ հարսնացուից զրկվեց, համ էլ խիստ պատժի արժանացավ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 30-ամյա Լյուդվիգ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հարևանուհի Լարիսա Մուրադյանի հետ ամուսնանալու նպատակով վերջինիս առևանգելու իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար օգնության խնդրանքով դիմել է Աշոտ Հակոբյանին, Մհեր Օհանյանին և Արթուր Ալեքսանյանին` վերջիններիս ներկայացնելով, որ Լարիսա Մուրադյանի հետ փոխադարձ համաձայնությամբ ցանկանում են ծնողներից գաղտնի փախչել և ամուսնանալ։
Ա.Ալեքսանյանի, Ա.Հակոբյանի, Մ.Օհանյանի հետ առանց նախնական համաձայնության Լյուդվիգ Քոչարյանը, նախապես տեղյակ լինելով, որ Լարիսա Մուրադյանը պետք է առավորտյան գնա Արտաշատ քաղաքում գտնվող սուպերմարկետ աշխատանքի, Ա.Ալեքսանյանի վարած Մերսեդես մակնիշի ավտոմեքենայով գնացել են Լարիսա Մուրադյանի տան մոտ, որտեղ խաբեությամբ, այն է` Արտաշատ քաղաք տանելու պատրվակով իրականությունը խեղաթյուրելու միջոցով Լարիսա Մուրադյանին առաջարկել է նստել նշված ավտոմեքենան:
Լարիսա Մուրադյանը, վստահելով Լյուդվիգ Քոչարյանին, նստել է նշված ավտոմեքենան և միասին գնացել են Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոց, որտեղ Ա.Ալեքսանյանը ավտոմեքենայի ուղղությունը փոխել է դեպի Երևան-Երասխ ավտոճանապարհը տանող Երևանյան փողոց: Լարիսա Մուրադյանը, հասկանալով, որ իրեն առևանգում են, բացել է ավտոմեքենայի դուռը և ցանկացել դուրս նետվել, սակայն Լյուդվիգ Քոչարյանը բռնել է նրա թևերից ու այդ կերպ նրան պահել ավտոմեքենայի հետևի նստատեղին` Լարիսա Մուրադյանի առողջությանը պատճառելով ձախ բազկի արյունազեղման ձևով թեթև վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք:
Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, այն է Ա.Ալեքսանյանը, Ա.Հակոբյանը և Մ.Օհանյանը, հասկանալով, որ Լյուդվիգ Քոչարյանն իրականում ցանկանում է առևանգել Լարիսա Մուրադյանին, կանգնեցրել են մեքենան, իսկ Լարիսա Մուրադյանը, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել է նույն փողոցում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանության աշխատակցին և օգնություն է խնդրել, ինչի համար էլ նրանց բերման են ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին:
Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասույան դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]—ը տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը վճռել է Լյուդվիգ Քոչարյանին մեղավոր ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով և նրան դատապարտել ազատազրկման` 2 տարի ժամկետով:
Վերջինս դատավճիռը բողոքարկել է։
Նմանատիպ նյութեր
1395 դիտում
17:53 11-06-2022
Ինչքա՜ն ապաշնորհ պետք է լինել, որ համ նախագահել, համ հյուրընկալել, համ էլ ոչ մի բանի չհասնել. Արմեն Աշոտյան
Այս բաժնից
490 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
463 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
1027 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է