211652_close_icon
views-count8198 դիտում article-date 14:00 13-02-2015

Համ ղանչալն ա ձեր ձեռը, համ մեխը, համ նալը. ոնց ուզում եք, օգտագործեք. Մանվել Գրիգորյանի արձագանքը՝ Սերժ Սարգսյանի ելույթին. տեսանյութ

Քաղաքական դաշտը մարդկանց տալիս են գաղափարի համար, չեն տալիս, որ ով ինչ ուզենա՝ անի, միլիարդատեր դառնա, ասի՝ էսի սենց չի, նենց ա: Ոնց որ իրանց պապերը Մանթաշովի թոռներն են եղել: Իրոք, մարդիկ դեմքն ու դեպքը խառնել են իրար, էն ոսկե ձկնիկի պատմությունն է եղել: Այս մասին փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում իր ելույթում ասել է ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, զորավար Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած նախագահ Սերժ Սարգսյանի սուր ելույթին: Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը ազատամարտիկների 2 ճամբար է բացել: «Երբ որ մի հատ բացեց, ես դիմեցի հանրապետության նախագահին, Սեյրան Սարոյանը, Հովիկ Աբրահամյանը միջամտեցին: Հասկացրին, որ՝ ա՛յ տղա, դու քո գործով զբաղվի, թե հիմի սպորտսմեն էր էն վախտ, թե քաղաքական գործիչ էր, ես մինչեւ հիմի բիթի չեմ, դուք գոնե գիտե՞ք, որ սպորտսմեն ա: Վերջը, էդ մարդը տեղը չբերեց, մի երկու օր առաջ էլ ժողովի վախտ քնավ, էն բայուշկին երգեց, հետո էլ ցույց են տվել, յանի էն Ծաղիկ Ռուբոն էլ ֆիդային ա, 1992թ. իրա ախպորը թողեց, փախավ, 1992-ից հետո սկի Ղարաբաղի տեղն էլ չեն իմացել դրանք, չեմ ուզում ուրիշ բաներ ասել»,-ասաց նա: Մանվել Գրիգորյանը նշել է, որ այս երկրում անկախության տերերը իրենք են: «Իմ երկու եղբայրների, ընկերների արյունը Ղարաբաղում դեռ չի չորացել, իսկ դրանք խաղում են: Ես ուզում եմ վստահեցնեմ ձեզ, որ էս երկրի անկախությանը ով փորձի վնասի, միանշանակ պոլնի պատասխանատվություն պիտի կրի: Համ ղանչալն ա ձեր ձեռը, համ մեխը, համ նալը. ոնց ուզում եք, օգտագործեք»,-նշել է գեներալը՝ դիմելով ՀՀԿ-ականներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր