211652_close_icon
views-count10074 դիտում article-date 20:40 06-08-2015

Տանը չգիշերելուց հետո, ընկերոջը իրեն փախցնելու եւ իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու մեջ մեղադրելով, 20-ամյա Լիանան անհետացել է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 20-ամյա Լիանա Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ տանը չգիշերելու հանգամանքը իր ընտանիքի անդամների մոտ արդարացնելու նպատակով, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն` մեղադրելով Արման Շահնազարյանին ծանր հանցագործության կատարման մեջ։ Ան է` ոստիկանության Կոտայքի բաժնում, նախապես նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ Աբովյան քաղաքի Էներգետիկական քոլեջի մոտակայքից Աբովյան քաղաքի բնակիչ Ա Շահնազարյանն իր ավտոմեքենայով իրեն իբրև առևանգել է և տարել Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի` Երևան -Սևան մայրուղու 20 կմ հատվածում գտնվող քարե տնակ, որտեղ իր կամքին հակառակ իր հետ ունեցել է սեռական հարաբերություն: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]—ը տեղեկացավ, որ Լիանան դատական նիստերին չի ներկայացել։ Հարեւանները հայտնել են, որ Լիանա Մովսիսյանը բացակայում է բնակության վայրից և ըստ հարևանների հայտարարության` նրա գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա: Դատարանի որոշմամբ Լիանա Մովսիսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նմանատիպ նյութեր