5693 դիտում
18:27 22-05-2015
20-ամյա Լիանան ընկերոջը մեղադրել է իր հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ, այնինչ բլուզկայից, տրիկոյից և զուգագուլպայից վերցված փորձանմուշն այլ բան է ցույց տվել
20-ամյա Լիանա Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ տանը չգիշերելու հանգամանքը իր ընտանիքի անդամների մոտ արդարացնելու նպատակով, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն` մեղադրելով Արման Շահնազարյանին ծանր հանցագործության կատարման մեջ, այն է՝ ոստիկանության Կոտայքի բաժնում, նախապես նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ Ա. Շահնազարյանն իր ավտոմեքենայով իրեն իբրև առևանգել է և տարել Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի` Երևան-Սևան մայրուղու 20 կմ հատվածում գտնվող քարե տնակ, որտեղ իր կամքին հակառակ իր հետ ունեցել է սեռական հարաբերություն:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Իրեղեն ապացույց ճանաչվել է Լիանա Մովսիսյանի հագին եղած բլուզկան, տրիկոն և զուգագուլպան: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
709 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
730 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»