211652_close_icon
views-count6958 դիտում article-date 22:31 06-08-2015

36-ամյա Կարենը գիշերվա ժամը 4-ին Բագրատունյաց պողոտայում ծեծի է ենթարկել Անուշին

36-ամյա Կարեն Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մայիս ամսին գիշերը ժամը 04:15-ի սահմաններում Երևանի Բագրատունյաց պողոտայի 4 հասցեի մոտ վիճաբանել է Անուշ Հրաչյայի Պողոսյանի հետ, որի ընթացքում քաշել է վերջինիս մազերից, բռունցքով մի քանի հարված հասցրել դեմքի շրջանին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթ ընդհանուր իրվասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր