Հայաստանից պղնձի խտանյութի արտահանումը աճել է. ՀԺ
«Հայկական ժամանակը» գրում է. «Այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանից պղնձի խտանյութի արտահանումը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ավելի քան մեկուկես անգամ: Արտահանվել է 147 հազար տոննա՝ անցած տարվա 95 հազար տոննայի դիմաց:
Տնտեսության որակական զարգացման հեռանկարի բացակայության պատճառով Հայաստանում շեշտը դրվել է ընդերքի անխնա շահագործման վրա, որի հետևանքները ծանր են լինելու»: