211652_close_icon
views-count8518 դիտում article-date 21:00 13-07-2021

ՀՀ ՊԵԿ-ը առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումը. ԶՊՄԿ

Ժամեր առաջ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական էլեկտրոնային կայքում հրապարակվել է հաշվետվություն, որով տեղեկացվում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է ընկերության կողմից պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումները։

Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, ՓԲԸ-ն ստիպված բեռնաթափել է 140 000 կգ ֆերրոմոլիբդեն, որի արտահանումը անորոշ ժամկետով կասեցված է:

Իրավիճակը ավելի լուրջ է պղնձի խտանյութի արտահանման մասով, որը դեռևս բարձված է 75 երկաթուղային վագոններում և սպասում է մաքսային մարմինների ձգձգվող թույլտվությանը։ Ընդ որում, ինչպես նշվում է հաշվետվության մեջ, ՓԲԸ-ն կատարել է օրենքի բոլոր պահանջները և վճարումները, սակայն մինչ այժմ արտադրանքի արտահանումը ՊԵԿ-ի կողմից կամայականորեն չի թույլատրվում։

ՀՀ ՊԵԿ համապատասխան պաշտոնատար անձանց վերը նշված գործողություններին (անգործությանը) համապատասխան քրեաիրավական գնահատական տալու համար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։

Նմանատիպ նյութեր