27278 դիտում
11:39 11-08-2015
Վրաստանի քաղաքացու կողմից Երևանում ամուսինների սպանության գործով հարուցված քրեական գործը քննիչի որոշմամբ կկարճվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով հարուցված քրեական գործը, որը վերաբերում էր` Երևանում հուլիսի 29-ին ամուսինների սպանությանը` կկարճվի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը սպանությունը կատարող, Վրաստանի քաղաքացի, 44-ամյա Տիգրան Մանուկյանի մահն է:
Վերջինս ամուսիններ Հովհաննես և Լուսինե Մխիթարյաններին սպանելուց հետո թաքնվել էր Ուլնեցի փողոցի թիվ 30 շենքի 2-րդ մուտքի նկուղային հարկում և տեսնելով, որ ոստիկաններն ու քննիչները արդեն հայտնաբերել են իրեն, ամուսինների վրա կրակած նույն «Մակարով» տեսակի ատրճանակից փորձել էր ինքնասպան լինել`կրակելով քունքին:
Նրան ոստիկաններն ու շտապօգնության բրիգադը տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ երեկ` օգոստոսի 10-ին, վերակենդանացման բաժանմունքում մահացավ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/29/60667/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 29-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում:
Ուլնեցի փողոցի թիվ 30 շենքի մոտ գտնվող 165 ավտոտնակի մոտ անհայտ անձը հրազենից արձակած կրակոցով սպանել էր 1 կնոջ և 1 տղամարդու:
Նշված վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի և վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ:
Ժամանել էր նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 11 բրիգադը, սակայն բժիշկները անզոր են եղել բուժօգնություն ցուցաբերել, քանի որ ամուսինները տեղում մահացել են:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանել են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը և նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը դեպքի վայր են ժամանել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազության աշխատակիցները՝ դատախազի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում դեպքի վայրի տեղազննման աշխատանքներ են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ սպանվածները 53-ամյա Հովհաննես և 44-ամյա Լուսինե Մխիթարյաններն են եղել: Ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու համար: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 3 պարկուճ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ սպանվածները ամուսիններ էին և բնակվում էին Ուլնեցի փողոցի թիվ 30 շենքում, սակայն իրենց բնակարանը վարձով էին տվել և ժամանակավոր բնակվում էին ավտոտնակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ ժամանեցին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Տեղում քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի հանձնարարականով, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Քիչ առաջ ժամանեցին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը և պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանը:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2471 դիտում
11:13 28-02-2020
Երվանդ Զախարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվի վաղեմության ժամկետի հիմքով. «Ժողովուրդ»
1027 դիտում
12:54 25-06-2023
Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կկարճվի
904 դիտում
07:31 11-05-2024
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2041 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)