211652_close_icon
views-count29727 դիտում article-date 22:08 13-08-2015

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 45-ամյա տղամարդը հրազենով ինքնասպան է եղել

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արտամետ գյուղի 11 փողոցի տներից մեկում երկփողանի որսորդական հրացանով ինքնասպան է եղել մի տղամարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումը, բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները, վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի տներից մեկում, տանը հայտնաբերում են հրազենային վնասվածքից մահացած նույն տան բնակիչ 45-ամյա Ռ. Խ .-ի դին, իսկ դիակի մոտ հայտնաբերվում է երկփողանի որսորդական հրացան: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր