1196 դիտում
14:04 19-06-2014
Ֆլորիդա նահանգում տղամարդը հրազենով վնասել է 2 մարդու և ինքնասպան եղել
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Գեյնսվիլ քաղաքում տղամարդը, ում անունը չի հրապարակվում, չորեքշաբթի օրը հրազենով վիրավորել է 2 մարդու, ապա ինքնասպան եղել։ Այս մասին հայտնել են տեղի ոստիկանության ներկայացուցիչները։
Ըստ նրանց խոսքերի՝ միջադեպքը գրանցվել է բազմաբնակարան շենքում։ Կրակողը կամուֆլյաժով բարձրահասակ աֆրոամերիկացի էր։ Կրակոցների մասին հաղորդագրություններից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու հատուկ ջոկատի ծառայողներ, ովքեր բնակարաններից մեկում հայտնաբերել են ենթադրյալ հանցագործի դին։ Նախնական տվյալների համաձայն, նա ինքնասպան է եղել։
Քննիչները պարզում են դեպքի պատճառները։
Նմանատիպ նյութեր
29823 դիտում
22:08 13-08-2015
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 45-ամյա տղամարդը հրազենով ինքնասպան է եղել
1479 դիտում
16:08 18-06-2014
Հրդեհ՝ Ֆլորիդա նահանգում․ զոհվել է 3 երեխա
1944 դիտում
10:10 18-10-2015
Փոխհրաձգություն ԱՄՆ Ֆլորիդա նահանգում. կա 1 զոհ, 4 վիրավոր
Այս բաժնից
1099 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
868 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1081 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին