211652_close_icon
views-count4452 դիտում article-date 11:55 15-08-2015

Առևանգված 26-ամյա ամերիկուհուն ԻՊ առաջնորդ ալ-Բաղդադին դարձրել էր իր սեքսուալ ստրկուհին

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից առևանգված ամերիկյան մարդասիրական առաքելության 26-ամյա աշխատակցուհին՝ Քայլա Ջին Մյուլլերը, եղել է ԻՊ առաջնորդ Աբուբաքր ալ-Բաղդադիի սեքսուալ ստրկուհին: Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով աղջկա ընտանիքի ներկայացուցիչներից Էմիլի Լեցներին: ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն տեղեկացրել է Մյուլլերի ծնողներին, որ նրանց դուստրը բազմիցս ենթարկվել է բռնաբարության և բազմաթիվ տանջանքների: Ըստ Լեցների՝ հայտնի չէ, սակայն, թե դրանց մասնակից եղել է, արդյոք, Բաղդադին: Քայլա Մյուլլերը առևանգվել էր իսլամիստ ահաբեկիչների կողմից 2013 թվականի օգոստոսին Սիրիայի Հալեպ քաղաքում: Նրան ազատ արձակելու դիմաց ահաբեկիչները պահանջել էին 5 մլն եվրո: Իսկ 2015-ի Սպիտակ Տունը հայտնել էր աղջկա մահվան մասին:

Նմանատիպ նյութեր