211652_close_icon
views-count7159 դիտում article-date 16:27 03-11-2016

ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին սպառնալիքներ է ուղղել Թուրքիայի հասցեին

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ձայնային ուղերձ է հղել, որում սպառնալից հայտարարություններ է ուղղում Թուրքիայի իշխանություններին և կոչ անում իր համախոհներին պաշտպանել Մոսուլը, հաղորդում է BBC-ն։ ԻՊ-ի առաջնորդը պնդել է, թե իր գրոհայինները ոչ մի դեպքում չեն լքի քաղաքը, իսկ ինքն անձամբ վստահ է իր հաղթանակի մեջ։ Ուղերձը տևողությունը մոտ 1.5 ժամ է։ Այդուհանդերձ, դեռևս չի հաստատվել նրա իրական լինելը։ Այն հրապարակվել է իսլամիստների կողմից 2 շաբաթ առաջ։ Նշենք, որ հոկտեմբերի 17-ից իրաքյան բանակը՝ մասնակցությամբ քրդական փեշմերգի զինյալների, ապստամբների ու ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի, սկսել են Մոսուլի ազատագրման մեծ օպերացիան։ Վերջին տվյալներով՝ Իրաքի զինված ուժերն արդեն մտել են քաղաք։

Նմանատիպ նյութեր