211652_close_icon
views-count2723 դիտում article-date 13:13 15-08-2015

Գերմանիան պատրաստվում է հեռացնել թուրք-սիրիական սահմանից իր Patriot ԶՀՀ-ները

Առաջիկա ամիսներին Գերմանիայի կառավարությունը որոշում կկայացնի Թուրքիայում իր Բունդեսվերի՝ Զինված ուժերի առաքելությունն ավարտելու մասին և կհեռացնի թուրք-սիրիական սահմանին տեղակայված Patriot զենիթահրթիռային համալիրները: Այդ մասին հայտնել է Գերմանիայի ՊՆ ներկայացուցիչը՝ հաստատելով ավելի վաղ Spiegal online-ի տարածած տեղեկությունը: Գերմանացի զինվորականներն իրենց առաքելությունը կավարտեն 2016 թվականի հունվարին: Ըստ թերթի՝ գերմանական կառավարությունը որոշել է չերկարաձգել իր զինվորականների առաքելությունը Թուրքիայում: Իսկ այսօր նախարարների կաբինետը Բունդեսթագին կիրազեկի իր ծրագրերի մասին: Ներկա պահին Թուրքիայում է գտնվում շուրջ 260 գերմանացի զինվորական: Գերմանական կողմը հայտարարել է, որ Սիրիայի կողմից Թուրքիային այլևս վտանգ չի սպառնում:

Նմանատիպ նյութեր