211652_close_icon
views-count1152 դիտում article-date 13:32 15-09-2014

Թուրքիան ծրագրում է Patriot զենիթահրթիռային համալիրների հիմքի վրա ստեղծել սեփական ԶՀՀ-ները

Թուրքիան ծրագրում է 2018-2020 թթ. Ստեղծել ամերիկյան նշանավոր patriot զենիթահրթիռային համալիրների նմանակը: Այս մասին haqqin.az պորտալին հայտնել է թուրքական Rokestan ընկերության մարկեթինգի ղեկավար Բարբարոս Յուզգյունը: Նրա խոսքով՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գիտահետազոտական ինստոիտուտն ակտիվորեն աշխատում է այդ համալիրների ստեղծման վրա: Հիշեցնենք, որ Նիդերլանդները վերջերս հրաժարվեց երկարաձգել Թուրքիայում իր Patriot ԶՀՀ-ների տեղակայման ժամկետը, որոնք տեղակայվել էին 2013 թվականի հունվարին Թուրքիայի խնդրանքով, որպեսզի կանխեն Սիրիայի տարածքից եկող ցանկացած հարձակում:

Նմանատիպ նյութեր