Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում հանդիպում կանցկացնեն
Օգոստոսի 17-ին Մոսկվայում հանդիպում տեղի կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի միջև: Այդ մասին տեղեկացնում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովային:
Քննարկվելու են ռուս-իրանական հարաբերությունները, որոնց հիմքում ընկած կլինի իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը: