Հալեպում վերականգնվել է ջրամատակարարումը
Հալեպում սիրիական բանակի վերահսկողության ներքո գտնվող թաղամասերում 1,5 տարվա դադարից հետո վերականգնվել է խմելու ջրի մատակարարումը: Դա հաջողվել է Սուլեյման ալ-Հալյաբի պոմպակայանի նորոգման արդյունքում: Այն գտնվում էր «Ջեբաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո:
Օգոստոսի 6-ին սիրական բանակը հաջող գործողության արդյունքում կարողացել էր գրավել թաղամասը, որտեղ գտնվում է պոմպակայանը: Այդ ժամանակ սպանվել էր 85 ահաբեկիչ: