Անգլիայի առաջնություն «Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Չելսիին». տեսանյութ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրին կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց գործող չեմպիոնին՝ Լոնդոնի «Չելսիին»:
Մանուել Պելեգրինիի սաները գերազանց հանդիպում անցկացրեցին և եթե չլիներ «Չելսիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչի ֆանտաստիկ խաղը, ապա «Սիթին» շատ ավելի խոշոր հաշվով կհաղթեր:
«Մանչեսթեր Սիթին» այս հաղթանակից հետո 6 միավորով «Լեսթերի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ միասին գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ ահա Ժոզե Մոուրինյոյի թիմը անսպասելիորեն համալրել է հետնապահների շարքերը՝ իր հաշվին ունենալով ընդամենը 1 միավոր:
Անգլիայի Պրեմիեր Լիգա, 2-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի»-«Չելսի»՝ 3:0
Գոլերը՝ Ագուերո, 31, Կոմպանի, 79, Ֆերնանդինյո, 85
Այսօր առաջնությունում կայացել է ևս մեկ հանդիպում՝ Լոնդոնի «Արսենալը» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Քրիսթալ Պելասին»: