211652_close_icon
views-count1996 դիտում article-date 13:43 17-08-2015

Դեսպան Թումանյանի հանդիպումը Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ

Oգոստոսի 16-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Իրանի միջև կապի և տեղեկատվական տեխնոլգիաների բնագավառում համագործակցության հարցեր: Նախարար Վայեզիի խոսքով, հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը Իրանի նախագահ Ռոհանիի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Դեսպան Թումանյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել Իրանի հետ տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ոլորտում և ակնկալում է իրանական համապատասխան մարմինների աջակցությունը: Նախարար Վայեզին իր լիակատար աջակցությունը հայտնեց ՀՀ դեսպանի առաջարկության կապակցությամբ: Նա նաև հավելեց, որ Իրանն ունի մեծ փորձառություն հեռահաղորդակցության, արբանյակային, ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու գործում և պատրաստ է այդ ուղղությամբ համագործակցել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային այլ երկրների ընդգրկմամբ՝ բազմակողմ ձևաչափով:

Նմանատիպ նյութեր