211652_close_icon
views-count5396 դիտում article-date 16:20 17-08-2015

«Չելսիի» բժիշկ Եվա Կարնեյրոն նորից սկանդալային պատմության մեջ է հայտնվել

«Չելսիի» բժիշկ Եվա Կարնեյրոյի նախկին ընկերը՝ Ռուպերտ Պատերսոնը, պատմել է, թե ինչու է նրանից բաժանվել: Ըստ Ռուպերտի, Եվան խոստովանել է, որ իրեն դավաճանել է: «Նա խոստովանել է, որ «Չելսիի» խաղացողներից մեկի հետ է քնել: Կասկածում եմ, որ նա դրանով փորձել է հոգուս հետ խաղալ և իրականում ոչինչ չի եղել: Նա ասել է, որ ֆուտբոլիստը իրեն հրավիրել է հյուրանոցի համար և Եվային դիմավորել արդեն առանց հագուստի», ասել է Ռուպերտը: Տղան նաև ասել է, թե Եվան իրեն պատմել է, թե որքան մեծ պահանջարկ ունի ֆուտբոլիստների շրջանում: Ռուպերտը ընդգծել է, որ Կարնեյրոն շատ է սեքսը սիրում և նրանից անընդհատ պահանջում դա: Ռուպերտը և Կարնեյրոն ավելի քան մեկ տարի հանդիպել են, իսկ հետո՝ բաժանվել: Հիշեցնենք, որ Կարնեյրոյի անունը հնչեղություն ստացավ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/14/61727/]սկանդալից[/url] հետո, երբ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նրան քննադատեց՝ Անգլիայի առաջնության 1-ին տուրում, «Սուոնսիի» հետ խաղում վնասվածք ստացած Էդեն Ազարին խաղադաշտից դուրս բերելու համար: Դրանից հետո Կարնեյրոն հեռացվեց թիմի հետ աշխատանքից:

Նմանատիպ նյութեր