211652_close_icon
views-count2229 դիտում article-date 14:27 29-08-2015

ՖԻՖԱ-ն կքննարկի Ժոզե Մոուրինյոյի հակամարտությունը «Չելսիի» բժիշկ Եվա Կարնեյրոյի հետ. տեսանյութ

ՖԻՖԱ-ի առողջապահական կոմիտեն կքնննարկի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի և թիմի բժիշկ Եվա Կարնեյրոյի միջև հակամարտությունը կքննարկի առաջիկա նիստում, որը կայանալու է սեպտեմբերին: Կոմիտեի նախագահ Մայքլ Դհուգը հաստատել է, որ միջադեպը կընդգրկվի նիստի օրակարգում: «Ես ընդգրկել եմ այդ հարցը նիստի օրակարգում, որը կկայանա սեպտեմբերի 11-ին՝ Ցյուրիխում: Այդ դեպքը ցույց է տալիս բժիշկների աշխատանքի բարդությունը: Ցանկանում եմ դա գործընկերների հետ քննարկել և որոշել, թե արդյոք անհրաժեշտ է բժիշկներին աջակցելու համար հայտարարություն անել», ասել է Դհուգը: Հիշեցնենք, որ Մոուրինյոն քննադատել և վիրավորել էր բժշկին, որը թիմի կիսապաշտպան Էդեն Ազարին օգնություն ցույց տալու համար խաղադաշտ էր մտել «Սուոնսիի» հետ՝ Անգլիայի առաջնության խաղի (2:2) վերջում, երբ «Չելսին» մեկ խաղացող պակաս ուներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր