3223 դիտում
09:05 18-08-2015
ՀՀԿ-ականների հայտնի սեքս-սկանդալից հետո օգոստոսի 20-ին «պարտիականները» առաջին անգամ կհանդիպեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս հինգշաբթի՝ օգոստոսի 20-ին, մեկամսյա ընդմիջումից հետո իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է գործադիր մարմնի նիստ հրավիրել: Ինչպես հայտնի է՝ արդեն մի քանի տարի է՝ բոլոր թափուր պաշտոնների նշանակումների եւ Հայաստանի կառավարման համակարգին առնչվող բոլոր կարեւոր հարցերի վերաբերյալ որոշումները կայացվում են հենց ՀՀԿ-ի ԳՄ նիստում: Մի խոսքով, ինչպես Խորհրդային Հայաստանի տարիներին՝ ամեն ինչ որոշում է «պարտիան»: Ի դեպ, ՀՀԿ-ականների հայտնի սեքս-սկանդալից հետո սա «պարտիականների» առաջին հանդիպումն է:
Ենթադրվում է, որ ԳՄ այս նիստում կորոշվի նաեւ ՀՀ արդարադատության նախարարի թափուր պաշտոնի հարցը: ՀՀԿ ԳՄ անդամները մասնավոր զրույցներոմ նշում են, որ Սերժ Սարգսյանը որեւէ կերպ չի «բացահայտում», թե այդ պաշտոնում ինքն ում է պատրաստվում նշանակել: Մյուս կողմից էլ չեն դադարում լուրերը, որ իրականում վաղուց որոշվել է հարցը, եւ նախարար է նշանակվելու ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը»:
Նմանատիպ նյութեր
5365 դիտում
18:40 29-01-2018
ՀՀԿ գրասենյակում ընթանում է Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀԿ-ականների հետ
1264 դիտում
16:32 21-05-2024
ՔՊ-ականների հոսք է սկսվելու, դեմը չենք կարողանալու առնել. Դանիելյանը ՔՊ–ականների՝ շարժմանը միանալու մասին
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը