211652_close_icon
views-count2408 դիտում article-date 15:17 18-08-2015

Թուրք օլիմպիական չեմպիոնին զրկել են ոսկե մեդալից

Լոզանում գտնվող Մարզական արբիտրաժի դատարանը (CAS) արգելված խթանիչներ օգտագործելու համար թուրք թեթևատլետ Ասլը Չաքըն Ալփեթքինին զրկել է 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալից, որը նա նվաճել էր 1500 մետր վազքատարածությունում: Բացի այդ, մարզուհուն 8 տարի կարգելվի մասնակցել թեթև ատլետիկայի մրցաշարերին: Ալփեթքինի գործով հետաքննությունը 2013թ. մայիսին նախաձեռնել էր Թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան (IAAF), երբ մարզուհու կենսաբանական անձնագրում կասկածելի տվյալներ էր նկատել: 2014թ. դեկտեմբերին թուրքական ֆեդերացիան դադարեցրել էր թեթևատլետուհու ժամանակավոր որակազրկումը՝ վերջինիս կողմից հակադոպինգային կանոնների խախտում չարձանագրելով: IAAF-ը թուրքական ֆեդերացիայի այս որոշումը բողոքարկել էր մարզական արբիտրաժում: 2004թ. Ալփեթքինը 2 տարով արդեն որակազրկվել էր աշխարհի երիտասարդական առաջնության դոպինգ-թեստը չանցնելու համար: Ըստ գերմանական լրատվամիջոցների, մոտ ժամանակներս մի շարք հանրահայտ թեթևատլետներ կարող են արգելված խթանիչներ օգտագործելու համար նույնպես զրկվել պարգևներից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր