65084 դիտում
19:09 18-08-2015
Մալաթիայի ոստիկաններն ու քննիչները ժամերի ընթացքում բացահայտեցին կացնահարված 25-ամյա երիտասարդի սպանությունը. կատարողը հարազատ եղբայրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ոստիկանության Մալաթիա Սեբաստիա բաժնի աշխատակիցները` տեղի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիայի բաժնի քննչական խումբը` քննչական բաժնի պետ Կարեն Թորոսյանի գլխավորությամբ, Մեծարենց փողոցի թիվ 75 տուն բերեցին նշված հասցեի բնակիչ, 37-ամյա Կարապետ Կարապետյանին:
Ինչպես նշած վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Կարապետյանը կասկածվում է իր եղբորը` 25-ամյա Վլադիմիր Կարապետյանին կացնի մի քանի հարվածով սպանելու մեջ:
Այս պահին նշված սեփական տանը ընթերականների ներկայությամբ և ոստիկանների ուժեղացված հսկողության տակ տեղի է ունենում քննչական փարձարարություն:
Կասկածյալ Կ. Կարապետյանը քննիչ Գոռ Սաղոյանին հայտնեց դեպքի մանրամասները` որտեղ և ինչ դիրքով է կացնահարել եղբորը:
Այդ ամենից հետո նա մատնացույց արեց այն թաքստոցը, որտեղ սպանությունը կատարելուց հետո թաքցրել է կացինը և իր արյունոտ հագուստը:
Տան մեջ նրա ներկայացրած վայրից հայտնաբերվեց կացինը և շորերը , ինչը ընթերականների ներկայությամբ առգրավվեց քննիչի կողմից: Այդ ամենին ներկա էր Կ. Կարապետյանի դատապաշտպանը:
Քննիչի որոշմամբ Կ. Կարապետյանը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է:
Քիչ առաջ սպանության վայրից նրան տեղափոխեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կատարված սպանությունը բացահայտվել է Մալաթիայի ոստիկանների` Մալաթիա Սեբաստիա քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկված օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/18/62001/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 18-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Մեծարենցի փողոցի թիվ 75 տանը երիտասարդ տղայի կացնահարված դի կա:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+