17263 դիտում
21:45 18-08-2015
Երևանում մահացել է հայ ամենատարեց «օրենքով գող» Կառլեն Թովմասյանը. Primecrime
Այսօր` օգոստոսի 18-ին, 87 տարեկանում Երևանում մահացել է հայ ամենատարեց «օրենքով գող» Կառլեն Թովմասյանը, ով քրեական աշխարհում հայտնի էր որպես «Գիժ Կառլեն»:
[url=http://www.primecrime.ru]Primecrime[/url] գործակալության տվյալներով, մի քանի օր առաջ Կառլենը տեղափոխվել էր երևանյան հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ այսօր առավոտյան մահացել է:
Չնայած հանցավոր կենսակերպին, նա գողական աշխարհի հայտնի դեմք չի դարձել ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս:
Մարդկանց հիշողության մեջ նա մնացել է իր ոչ համարժեք արարքներով, ինչի հետևանքով էլ ստացել է«Գիժ» մականունը: Պատմում են՝ խորհրդային տարիներին խելագար ձևանալով՝ Կառլենը սեփական կղկղանքից սարքված «նռնակներ» է նետել ոստիկանների վրա:
Նրան մեղադրում էին տիտղոսը շահարկելու՝ Ձետոյի և Ասոյի դեմ ինտրիգներ կազմակերպելու մեջ՝ դրա համար որևէ հիմք չունենալով: Այդպիսի դեպքերից մեկից հետո, երբ Կառլենը կրկին չէր կարողացել հիմնավորում ներկայացնել, գողերի հավաքից հետո նրան թողել էին բաց դաշտում՝ այդպիսով ցույց տալով նրա նկատմամբ վերաբերմունքը:
Սակայն Կառլենին անձամբ ճանաչողներն ասում են, որ լավ մարդ էր. ուշադիր և հոգատար էր շրջապատի հանդեպ և ոչ ոքի չարիք չէր պատճառում: Կառլենը, ինչպես գողերին է հարիր` համեստ էր ապրում, նրա տան դուռը միշտ բաց էր բոլորի առջև:
Թե ինչպես կկազմակերպվի Կառլենի հուղարկավորությունը, պարզ կդառնա` նրան հարգանքի տուրք կմատուցեն մարդկային հատկանիշների, թե անվան համար:
Նմանատիպ նյութեր
176686 դիտում
13:41 19-02-2021
ՇՏԱՊ․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է․ հետո չասեք՝ «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»
Այս բաժնից
1153 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
988 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը