211652_close_icon
views-count4419 դիտում article-date 09:21 19-08-2015

Արփինե Հովհաննիսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելու հեռանկարն այս պահին գրեթե զրոյական է դարձել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Իշխանական կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելու հեռանկարն այս պահին գրեթե զրոյական է դարձել: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավորները նրան հորդորել են ձեռնպահ մնալ Հովհաննիսյանին այդ պաշտոնում առաջարկելուց: Այդ նշանակման «դեմ» արտահայտվողներն իրենց տեսակետը հիմնավորել են այն հանգամանքով, որ առանց այդ էլ Հովհաննիսյանի՝ ԱԺ նախագահի խորհրդականից պատգամավոր դառնալու հանգամանքը բազմաթիվ խոսակցությունների և քննարկումների առարկա է դարձել: Ուստի, եթե նա նշանակվի արդարադատության նախարար, ապա այդ հանգամանքը նորանոր լուրերի և քննարկումների առիթ կարող է դառնալ: Թերթի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը, ի վերջո, համաձայնել է «դեմ տեսակետների» հետ և որոշել է արդարադատության նախարարի պաշտոնի համար Սերժ Սարգսյանին չառաջարկել Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը»:

Նմանատիպ նյութեր