211652_close_icon
views-count2337 դիտում article-date 10:48 19-08-2015

Սեպտեմբերի 7-ին, հնարավոր է, հրավիրվի Աժ արտահերթ նստաշրջան. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրել է, որ իր աղբյուրների փոխանցմամբ, սեպտեմբերի 7-ին հնարավոր է հրավիրվի Աժ արտահերթ նստաշրջան, որտեղ պետք է քննարկվի Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից ներկայացված Սահմանադրության նոր նախագիծը, որը դեռ Աժ չի ուղարկվել, քանի որ պատրաստ չէ և չի հրապարակվել նախագծի 16-րդ գլուխը՝ «Անցումային դրույթները»։ «Նշենք, որ հենց այդ դրույթներով պետք է հստակեցվի 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո մեկ տարվա ընթացքում, երբ Սերժ Սարգսյանը դեռ լինելու է հին Սահմանադրությամբ ընտրված նախագահ, ով է լինելու իշխանության իրական ղեկավարը»,-հավելել է թերթը:

Նմանատիպ նյութեր