Սեպտեմբերի 6-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի
Սեպտեմբերի 6-ին ժամը 11-ին կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի: Այս մասին որոշում է կայացրել կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 30-ի նիստում:
Որոշման նախագծում նշվում է, որ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը:
Oրինագծերով նախատեսվում է խստացնել ընտրախախտումների համար պատասխանատվությունը: