211652_close_icon
views-count19519 դիտում article-date 16:25 19-08-2015

Երևանում՝ «Անտառային» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են BMW-ն ու Toyota-ն. ԱՊՊԱ-ն, «կակ շտիկ», դեպքի վայրում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում, «Անտառային» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Արարատ Ղավալյանի վարած Toyota մակնիշի 03 ZZ 103 համարանիշի և 23-ամյա Ռազմիկ Գրիգորյանի վարած BMW մակնիշի 09 ՍՏ 802 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դոպքի վայր են ժամանել «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով բախվել է Toyota-ին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+

Նմանատիպ նյութեր