26939 դիտում
20:00 19-08-2015
Խոշոր հրդեհ Մալականի այգուն հարակից ձորում. ժամանել են 2 տասնյակից ավելի հրշեջներ, Երևանի փոխքաղաքապետն ու վարչական շրջանի ղեկավարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2 ժամից ավելի է` Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջները 10-ից ավելի մարտական հաշվարկով փորձում են մարել երևանցիներին հայտնի` Մալականի այգու հարակից ձորում առաջացած խոշոր հրդեհը:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջներին օգնում են հարակից տների բնակիչները, ահել ու ջահել:
Նշված վայր է ժամանել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը:
Հրշեջներին ցիստեռներով ջուր են հասցնում Արաբկիրի կոմունալ ծառայության աշխատակիցները:
Այգու հարևանությամբ կառուցվող սեփական տանը բնակվում է Հայաստանում Իրաքի հանրապետության դեսպանը, իսկ տան անվտանգության աշխատակիցները սկզբից հրաժարվում էին, որպեսզի հրշեջները տան տարածքից հրդեհաշիջման աշխատանքներ կատարեն` պատճառաբանելով, որ մինչև դեսպանը չթույլատրի` իրենք չեն կարող որևէ մեկին թույլատրել մտնել տարածք:
Սակայն այդ ամենը տևեց մի քանի րոպե և հրշեջները անցան գործողությունների և հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցեցին նաև անվտանգության աշխատակիցները:
Հրշեջների և քաղաքացիների` կրակի դեմ «մենամարտը» մեծ դժվարությամբ է կատարվում, քանի որ քամին արագ տարածում է:
Կրակն ու հսկայական ծուխը տեսանելի էր Դավիթաշենի, Արաբկիր և Զովունի վարչական տարածքներից:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+