Պուտինը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին. Ս. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է շրջանառվող լուրերն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, հաղորդում է BBC-ն:
«Այս տարի մենք նշում ենք այդ ֆորումի 7-րդ տասնամյակը: Սպասվում է ռեկորդային թվով պետությունների ղեկավարների ժամանումը: Մեր նախագահը նույնպես ծրագրում է մասնակցել այդ միջոցառմանը»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է Լավրովը:
Նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին: Լավրովը չի բացառել նաև, որ Նյու Յորքում Պուտինը կարող է հանդիպել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: