211652_close_icon
views-count1100 դիտում article-date 16:49 20-08-2015

ԵՄ-ը Հունաստանին է փոխանցել 13 մլրդ եվրո

Եվրոպական կայունության մեխանիզմը (հիմնադրամ) Հունաստանին է փոխանցել 13 մլրդ եվրո: Այդ մասին տեղեկացրել է հիմնադրամը: Ընդհանուր հաշվով Եվրամիությունը հավանության է արժանացրել 26 մլրդ եվրոյի չափով օգնության 1-ին տրանշը: Նրանից առանձնացվել է 16 միլիարդ եվրո (առաջին 13 մլրդ եվրոն արդեն ուղարկվել է Հունաստան, ևս 3 միլիարդը կփոխանցվի նոյեմբերի վերջին): Իսկ մնացած 10 միլիարդ եվրոն կուղղվեն Հունաստանի բանկային համակարգի վերականգնմանը, երբ Եվրոպական կայունության մեխանիզմի տնօրենների խորհուրդը հավանության արժանացնի փոխանցումը: Հիշեցնենք, որ Հունաստանի համար նախատեսված ֆինանսական օգնության չափը կազմում է 86 մլրդ եվրո: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ այն կարող է կրճատվել, եթե միանա Արժույթի միջազգային հիմնադրամը:

Նմանատիպ նյութեր