211652_close_icon
views-count1653 դիտում article-date 13:30 13-07-2015

Հունաստանին կտրամադրվի 86 մլրդ եվրո. Անգելա Մերկել

Հունաստանի օգնության ծրագիրը նախատեսում է 3 տարի ժամկետով 86 միլիարդ եվրոյի տրամադրում: Այդ մասին եվրագոտու երկրների առաջնորդների մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովից հետո ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է Associated Press-ը: Մերկելի խոսքով՝ եվրագոտին պատրաստ է թեթևացնել Աթենքի պարտքի բեռը, սակայն պարտքերի դուրսգրման մասին խոսք անգամ լինել չի կարող: Նա նշել է, որ հունական բանկերի վերակապիտալիզացման համար անհրաժեշտ կլինի մինչև 25 մլրդ եվրո: Հունաստանի խորհրդարանը պետք է մինչև հուլիսի 15-ը հիմնական օրենքներ ընդունի բարեփոխումների մասով, մասնավորապես, ավելացված արժեքի հարկի, թոշակային համակարգի փոփոխությունների, ազգային վիճակագրական գործակալության վերակազմավորման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր