1478 դիտում
17:47 20-08-2015
Հանրային քննարկման է ներկայացվում «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
ՀՀ արդարադատության նախարարության կայքում հանրային քննարկման է ներկայացվում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի [url=http://moj.am/legal/view/article/840]նախագիծը[/url]:
Վերջինի ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գույքի սեփականատիրոջ և սեփականատեր չհամարվող անձանց իրավունքների տարանջատման և հստակեցման անհրաժեշտությամբ:
Գործող ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները նախատեսում է նույն գլուխներում:
Նախագծով նախատեսվում է առանձին գլուխներով նախատեսել սեփականատիրոջ գույքային իրավունքները և սեփականատեր չհանդիսացող անձանց գույքային իրավունքները: Բացի այդ, նախագծով ՀՀ քաղաքացիական օրենսդրության մեջ նախատեսվում է ներդնել գույքի սեփականատեր չհանդիսացող անձի՝ իրային իրավունքի առանձնահատուկ տեսակ՝ անձնական սերվիտուտ (ուրիշի գույքի նկատմանբ սահմանափակ օգտագործման իրավունք), ներառյալ՝ ուզուֆրուկտը (ուրիշի գույքն տիրապետելու և օգտագործելու իրավունք):
Նախարարությունը կարևորում է Ձեր մասնակցությունը օրենքները բարելավելու հարցում և ակնկալում առաջարկություններ ու մեկնաբանություններ ներկայացված նախագծի շուրջ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»