2034 դիտում
18:44 18-07-2015
Կլոր սեղան-քննարկում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ
Ծաղկաձորում հուլիսի 17-ին մեկնարկել է կլոր սեղան-քննարկում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի շուրջ:
Նախագծի մշակումն ու քննարկման կազմակերպումն իրականացվել են «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակում:
Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթևոսյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ազգային ժողովի, ՀՀ ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի և Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ դատավորներ, փաստաբաններ ու փորձագետներ:
Արսեն Մկրտչյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակին նման ձևաչափով քննարկումներ կազմակերպելու և օրենսդրական բարեփոխումների աշխատանքներում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար: Նրա խոսքով՝ նախագիծը երկար ժամանակ եղել է շրջանառության մեջ, որի վերաբերյալ առկա են բազմաթիվ կարծիքներ, և արդեն ժամանակն է ավարտին հասցնելու վերջնական կանոնակարգումները:
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն ընդգծել է, որ նախագիծն ունի բավական հաջողված ձևակերպումներ և առաջարկել է այն քննարկել հոդված առ հոդված, ներկայացնել կարծիքներ ու առաջարկություններ իրենց հիմնավորումներով:
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը, համառոտ ներկայացնելով ծրագրի նպատակները, կառուցվածքն ու գործողությունների ուղղությունները, նշել է, որ այն արդարադատության ոլորտի հաշվետվողականության ու պրոֆեսիոնալիզմի աճին նպաստող ամենածավալուն ծրագրերից է: «ԵԽ կարևորագույն ուղղություններից է Հայաստանի օրենսդրության բարելավումը, որը հիմնված կլինի տարբեր շահագրգիռ կողմերի կարծիքների և առաջարկությունների վրա»,- ասել է Նաիրա Ավետիսյանը:
Նախագծի մշակման աշխատանքներում ներգրավված փորձագետները խոսել են գործող օրենսգրքում առկա խնդրահարույց այն հոդվածներից, որոնք խոչընդոտում են դատավարական առավել որակյալ և արդյունավետ գործընթացի կազմակերպմանը և ներկայացրել առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:
Ըստ նրանց՝ հստակեցվել են դատարանների կազմերը, որ գործերն ի՞նչ կազմով են քննվելու, հստակեցվել են բացարկի և ինքնաբացարկի հասկացությունների սահմանումները, դրանց ընթացակարգերը: Միաժամանակ, տրվել է դատարան դիմողների, գործին մասնակից ներկայացուցչի հասկացությունը: Այնուհետև ներկայացվել են նախագծում տեղ գտած այն դրույթները, որոնք նորամուծություն են: Ըստ փորձագետների՝ այդպիսիք են, օրինակ՝ 58-րդ և 146-րդ հոդվածները, որոնցից առաջինը վերաբերում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի (ապացուցման առարկայի) շրջանակին, իսկ երկրորդը՝ գործի վարույթը կասեցնելուց հետո դատավարական գործողություններ կատարելու անթույլատրելիությանը: Հոդված 59-ով տրվել են ապացուցելուց ազատվելու հիմքերը:
Նախագծում ամրապնդվել է կողմերի մրցակցության սկզբունքը, որի նպատակն է հնարավորինս նվազեցնել կամ բացառել դատավորի ազդեցությունն այդ սկզբունքի վրա և այլն:
Աշխատաժողովի մասնակիցները քննարկել են նախագծի բոլոր հոդվածները, ներկայացվել են կարծիքներ, առաջարկություններ և եզրակացություններ:
Աշխատաժողովը կավարտվի հուլիսի 19-ին:
«Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» ծրագիրն ունի երեք հիմնական բաղադրիչ՝ օրենսդրական բարեփոխումներ, դատավորների էթիկայի և վարքագծի հետ կապված վարույթների կարգի բարեփոխում և Հայաստանի դատական համակարգի պրոֆեսիոնալիզմի բարձրացում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից