211652_close_icon
views-count5258 դիտում article-date 20:10 20-08-2015

Սախալինում սադիստները «Ջիփով» 8 անգամ անցել են արջի վրայով. տեսանյութ

Ռուսաստանի Սախալինի շրջանում ոստիկանները փնտրում են սադիստներին, որոնք խոշտանգել են արջին և ծաղրուծանակը նկարահանել բջջային հեռախոսով: Տեսանյութի խոսակցություններից հայտնի է դարձել, որ սադիստները՝ երկու տղամարդ և մի աղջիկ, 8 անգամ «Ջիփով» անցել են արջի վրայով, այնուհետև անիվով սեղմել գետնին: Դրանից հետո սադիստները սկսել են արջին ծաղրուծանակի ենթարկել: Նրանցից մեկը առաջարկել անօգնական արջին բռնաբարել, թեկուզ՝ փայտով: Սակայն արջին հաջողվել է դուրս պրծնել մեքենայի տակից: Նա ատամներով պատռել է մեքենայի անիվը, այնուհետև հարձակվել երկրորդ մեքենայի վրա, որտեղից նկարահանում էին տեղի ունեցածը: Սադիստները անմիջապես փախել են: Այժմ շրջանի ամբողջ ոստիկանությունը փնտրում է միջադեպի մասնակիցներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր