Սախալինում տղամարդը ներխուժել է եկեղեցի ու կրակ բացել, կա 2 զոհ և 6 վիրավոր
Սախալինի մայր տաճարում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մահացել է 2 մարդ:
Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը, փետրվարի 9-ի առավոտյան զինված տղամարդը ներխուժել է Հարավային Սախալինի և Կուրիլսկիի թեմի գլխավոր եկեղեցի և սկսել կրակել այնտեղ գտնվող մարդկանց վրա:
«Ստացած վերքերի հետևանքով տեղում մահացել է եկեղեցու սպասավոր Լյուդմիլան և այցելուներից մեկը, ում ինքնությունը պարզում են»,- հայտնել է գործակալության աղբյուրը:
Եվս 6 մարդ ստացել են մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել են:
Տեղում աշխատում են հետաքննչական մարմիները: