211652_close_icon
views-count26137 դիտում article-date 21:41 20-08-2015

Խոշոր հրդեհ է բռնկվել Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանին պատկանող տաքսամատորային պարկում. ժամանել է 6 մարտական հաշվարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` այսօր` օգոստոսի 20-ին, ժամը 18:00-ի սահմաններում խոշոր հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Բաբաջանյան փողոցում գտնվող նախկին տաքսամատորային պարկի տարածքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները հրդեհի վայր են ժամանել 6 մարտական հաշվարկով, իսկ հետո նրանց օգնել են Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները` ժամանելով 3 ջրցան ավտոմեքենաներով: Հրդեհը բռնկվել է նշված պարկի պահեստում, ինչի հետևանքով այրվել են շինարարական իրեր և 3 ավտոմեքենա: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, այս պահին ճշտվում է: Փաստի առթիվ ոստիկանության Գյումրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով` տաքսամատորային պարկը պատկանում է Ազգային Ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր