211652_close_icon
views-count1239 դիտում article-date 13:22 21-08-2015

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու գործն ուղարկվել է ՀՔԾ

2015 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը Տաշիր քաղաքում ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակից Զոհրաբ Ծ.-ի նկատմամբ՝ կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ, քաղաքացի Արտյոմ Մ.-ի կողմից առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ և տևական ժամանակ կատարվել նախաքննություն: Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր