211652_close_icon
views-count42811 դիտում article-date 20:31 21-08-2015

Երասխի «կալցևոյում» խոշոր ու ողբերգական ավտովթարի կասկածյալ, բեռնատար ավտոմեքենայի պարսիկ վարորդը կալանավորվեց և տեղափոխվեց բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր` օգոստոսի 21-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության ոստիկանության Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայրից Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան տեղափոխվեց Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 58-ամյա Իսմայիլ Նաջաֆի Խանիխեռադին: Ինչպես Արարատի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սասուն Զոհրաբյանը միջնորդությամբ դիմել է նշված դատարան, որպեսզի դատարանը նրա նկատմամբ, ով կասկածվում է օգոստոսի 13-ին Երասխի «կալցևոյում» խոշոր ու ողբերգական ավտովթար ստեղծելու մեջ, երկամսյա կալանքի որոշում կայացնի: Դատավոր Լյովա Արազյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը և Ի. Խանիխեռադին տեղափոխվեց Արդարադատության նախարարության Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ: Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/19/62117/]հայտնել [/url]էր, որ օգոստոսի 19-ին Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սասուն Զոհրաբյանի որոշմամբ ձերբակալվել էր Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 58-ամյա Իսմայիլ Նաջաֆի Խանիխեռադին: Վերջինս կասկածվում է այս տարվա [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/13/61638/]օգոստոսի 13-ին[/url] Արարատի մարզի Երասխի «կալցևոյի» մոտ խոշոր ու ողբերգական ավտովթար կատարելու մեջ, որի ժամանակ 1 հոգի մահացել էր, 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, մի քանի ավտոմեքենաներ առաջացած հրդեհի հետևանքով վերածվել էին մոխրակույտի, իսկ մի քանի մեքենաներ էլ՝ մետաղե ջարդոնի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ վարորդը հիվանդանոցից տեղափոխվել էր և գտնվում էր ոստիկանության Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր