42676 դիտում
11:11 19-08-2015
Երասխի «կալցևոյում» խոշոր ու ողբերգական ավտովթարի կասկածյալ պարսիկ վարորդը ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ օգոստոսի 19-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սասուն Զոհրաբյանի որոշմամբ ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 58-ամյա Իսմայիլ Նաջաֆի Խալիֆխերալդին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա օգոստոսի 13-ին Արարատի մարզի Երասխի «կալցևոյի» մոտ խոշոր ու ողբերգական ավտովթար կատարելու մեջ, որի ժամանակ 1 հոգի մահացել էր, 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, մի քանի ավտոմեքենաներ առաջացած հրդեհի հետևանքով վերածվել էին մոխրակույտի, իսկ մի քանի մեքենաներ էլ՝ մետաղե ջարդոնի:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը այս պահին հիվանդանոցից տեղափոխվել է և գտնվում է ոստիկանության Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/13/61638/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 13-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում պարսկական համարանիշներով բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում` Երասխի «կալցեվոյի» մոտ, բախվել էր 7 ավտոմեքենայի:
Բախման հետևանքով մի քանի ավտոմեքենաներ այրվել և վերածվել էին մոխրակույտի, մի քանի ավտեմեքենաներ էլ վերածվել էին մետաղե ջարդոնի: Օպերատիվորեն էին գործել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի և Վեդիի թիվ 26, 28 հրշեջ-փրկարարական ջոկատները` մարզի փրկարարական վարչության պետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ:
Վթարի հետևանքով 1 հոգի մահացել էր, ով տղամարդ էր, իսկ 9 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արարատի, Վեդիի շտապ օգնության բրիգադները տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել էին Արարատի և Վեդիի հիվանդանոցներ:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել վթարի հարևանությամբ գործող խանութների և գազալցակայանի աշխատակիցները: Հիմնականում վիրավորներին վառվող ավտոմեքենաների միջից դուրս էր բերել վնասված Mercedes-ի վարորդը, նա առաջինը դուրս էր բերել մյուս ավտոմեքենաների մեջ գտնվողներին, իսկ հետո նոր իր ավտոմեքենայում գտնվող հարազատներին, ու եթե Mercedes-ի վարորդը կյանքի գնով չփրկեր այդ քաղաքացիներին, զոհերի թիվը մեծ էր լինելու: Առաջին հերթին, պատկան մարմինները պետք է շնորհակալություն հայտնեին այդ քաղաքացիներին փրկած անձանց:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հանձնարարականով դեպքի վայր էին ժամանել մարզպետարանի համապատասխան կառույցների ներկայացուցիչները` փոխմարզպետ Աշոտ Մուրադյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները` գումարտակի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Սամսոն Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Յուրիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում տեղազննման աշխատանքներ էին կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` ավագ քննիչ Սասուն Զոհրաբյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 164+
164+